«Դայմենշն» ՓԲԸ-ի գործընկերների շրջանակը ներառում է մի շարք ամերիկյան և եվրոպական ընկերություններ: Միջազգային գործընկերությունները Դայմենշնին հնարավորություն են տալիս ձեռք բերել միջազգային ճանաչում, նոր հնարավորություններ և հեռանկարային ծրագրեր, ինչպես նաև հաճախորդներին առաջարկել նորարարական լուծումներ:

Դայմենշն ներդրումային ընկերությունը հայաստանյան շուկայում «Auerbach Grayson & Co» ընկերության բացառիկ ներկայացուցիչ-գործընկերն է:
«Auerbach Grayson & Co» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.ին, անկախ, գլոբալ բրոքերային ընկերություն է, որը արժեթղթերով գործառնություններ է մատուցում ինստիտուցիոնալ ներդրողներին՝ բավարարելով վերջիններիս միջազգային ներդրումային կարիքները: Ընկերության հաճախորդների շարքում են աշխարհի խոշորագույն փոխադարձ, կենսաթոշակային և հեջային հիմնադրամները:
Նյու Յորք, Նյու Յորք
Իմանալ ավելին