Հայաստանի կապիտալի շուկաներում Դայմենշնը կառավարում է բաժնեմասային և պարտքային գործիքների սեփական ներդրումային պորտֆելը:
Միջազգային շուկաներում Դայմենշնն առաջարկում է պորտֆելի և ակտիվների արդյունավետ կառավարման լուծումներ Հայաստանում և արտերկրում գտնվող անհատ և ինստիտուցիոնալ ներդրողներին։
Մենք աջակցում ենք մեր հաճախորդներին պորտֆելի կառավարման գործընթացում՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ։ Մեր ծառայությունների շրջանակը ներառում է բրոքերային հաշիվների բացում, պորտֆելների վերաբերյալ ֆինանսական խորհրդատվության և առաջարկությունների տրամադրում և պլանավորում: Մեր թիմը տրամադրում է նաև պորտֆելի կառավարման արդյունքների մասին հաշվետվություն։
Պորտֆելի կառավարման ծառայությունները տրամադրվում են հաճախորդների լայն շրջանակի, ներառյալ, Հայաստանում և արտերկրում գտնվող անհատ և ինստիտուցիոնալ ներդրողներին: Մեր ֆինանսական վերլուծաբաններն անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր հաճախորդին՝ հաշվի առնելով ներդրողի ռիսկի ախորժակը, ներդրումային նպատակները, ֆինանսական սահմանափակումները, հատուկ նկատառումները և այլ հիմնական գործոններ: