Հունիսի 28-ին «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում՝ թույլատրելով դրանցով հասցեական առևտուրը եւ Ռեպո գործարքների կնքումը։


Հունիսի 28-ին «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում՝ թույլատրելով դրանցով հասցեական առևտուրը եւ Ռեպո գործարքների կնքումը։

Հունիսի 28-ին «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում՝ թույլատրելով դրանցով հասցեական առևտուրը եւ Ռեպո գործարքների կնքումը։

 

Դայմենշնը` որպես Ֆարմ Կրեդիտ Արմենիա-ի պարտատոմսերի տեղաբաշխող, ևս ներկա է գտնվել զանգի հնչեցման արարողությանը։

 

Այս ավանդույթը գալիս է 19-րդ դարից և ազդարարում է կարևոր իրադարձություններն (օրինակ՝ արժեթղթերի ցուցակումը) աշխարհի տարբեր անկյուններում գտնվող բորսաներում։

 

 

«Սովորաբար մեր շուկայում պարտատոմսեր թողարկում են այն ընկերությունները, որոնք արդեն իսկ որոշակի քայլեր արել են կապիտալի շուկայում՝ թողարկելով տարբեր տեսակի արժեթղթեր, սակայն այս տարին աչքի է ընկնում նրանով, որ սա արդեն 3-րդ նոր ընկերության մուտքն է Հայաստանի ֆոնդային բորսա։ Հաշվի առնելով վերջին տարիների վիճակագրությունը՝ պետք է փաստենք, որ սա բավականին լավ ցուցանիշ է։  Վստահ եմ, որ նոր ընկերությունների մուտքը կապիտալի շուկա և նրանց այս տեսակ ակտիվությունը է՛լ ավելի գրավիչ կդարձնեն ներդրումային միջավայրը։ Կարևոր գործոն է նաև պարտատոմսեր թողարկող և ցուցակող ընկերությունների ոլորտային տարբերությունը։ Սա ազդակ է, որ կապիտալի շուկայում այլընտրանքային եղանակով գումար ներգրավվելու մշակույթ է ձևավորվում, ինչը շատ դրական եմ գնահատում»,- ասել է ՀՖԲ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

 

«Այս տարիների ընթացքում մենք հաջողությամբ համագործակցում ենք տեղական և միջազգային գործընկերների հետ ֆինանսական միջոցների ներգրավման մասով: Կոոպերատիվը հանդիսանում է Գերմանահայկական հիմնադրամի գործընկեր կառույց Համաշխարհային բանկի, գերմանական KfW բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրերի մասով, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «ԳՏՏԶ ԾԻԳ»-ի և Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերով: Հատկանշական է կոոպերատիվի գործընկերությունը Ֆրանսիայի զարգացման գործակալության և Պրոպարկո ներդրումային ընկերության հետ ստորադաս փոխառության ներգրավվման մասով, որը հնարավորություն է տալիս մեծացնել կապիտալը և ներգրավել հավելյալ ռեսուրսներ: Պետք է նշեմ, որ կառույցը համագործակցում է նաև գերմանական, շվեյցարական, բելգիական, ինչպես նաև ամերիկյան ներդրողների հետ: Պարտատոմսերի թողարկումը ևս մեկ նոր քայլ է դեպի կապիտալի շուկա, որը կբարձրացնի կառույցի ճանաչողությունը տեղական ներդրողների մոտ»,- նշել է «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ ԱԿ-ի տնօրեն Արմեն Գաբրիելյանը։ 

 

«Դայմենշն ներդրումային ընկերությունը շատ ուրախ է աջակցել «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» - ի՝ որպես ՀՀ-ում առաջատար և հաջողած գյուղատնտեսական վարկային կազմակերպության  մուտքը արդեն ՀՀ կապիտալի շուկա: Հույս ունեմ, որ Ընկերությունը կշարունակի իր ակտիվ մասնակցությունը կապիտալի շուկայում՝ ներգրավված միջոցները և գործիքները ի նպաստ բերելով ՀՀ գյուղատնտեսության հետագա զարգացմանը», - նշել է «Դայմենշն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Լևոն Մովսիսյանը:

Թողարկողի կողմից ներգրավված միջոցներն ուղղվելու են գյուղացիական տնտեսությունների վարկավորման ակտիվացմանը։

 

Պարտատոմսերի պայմաններն են.

 

•    Տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 12.25%

•    Թողարկման ծավալ՝ 1,200,000,000 ՀՀ դրամ

•    Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ

•    Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային

•    Շրջանառության ժամկետ՝ 30 ամիս

•    Մարման ամսաթիվ՝ 02.11.2026

•    Տեղաբաշխման ժամկետ` 02.05.2024 – 08.05.2024 թթ.

 

Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից։

 

Թողարկման հիմնական պայմաններն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ Ֆարմ Կրեդիտ Արմենիայի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:

 

ՀՀ ԿԲ նախագահի 03.04.2024թ -ի թիվ 1/109 Ա որոշմամբ գրանցված ծրագրային ազդագրին ծանոթանալու համար այցելել հետևյալ հղումով:

 

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ Գլխավոր տնօրենի 2024թ.-ի ապրիլի 29-ի թիվ ՏՊ-002-04/24 որոշմամբ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի  անվանական արժեկտրոնային պարտատոմսերը 2024թ․ մայիսի 02-ից 08-ը թույլատրվել են տեղաբաշխման Բորսայի տեղաբաշխման հարթակի միջոցով:  

 

010 545670 | www.dimension.am

010 550831, 550741 | www.fca.am

 

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:

 

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի մասին

 

Ֆարմ Կրեդիտ Արմենիան հիմնադրվել է 2007թ. փետրվարի 21-ին ՀՀ հինգ մարզերի (Արարատ, Տավուշ, Վայոց Ձոր, Կոտայք, Սյունիք)  57 ֆերմերների և ԱՄՆ Ֆարմ Կրեդիտ Համակարգի Վիրջինիայի Ասոցիացիայի Խնամառու Հիմնադրամի կողմից:

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպության առաքելությունը, տեսլականը և հիմնական արժեքները  արտահայտում են  կազմակերպության Դիտորդ խորհրդի, ղեկավարների և անձնակազմի՝  կայուն կոոպերատիվ կառույցի միջոցով  գյուղատնտեսական արտադրությունը զարգացնելու նպատակաուղղվածությունը:

Ֆարմ Կրեդիտ Արմենիայի առաքելությունն է բարելավել կյանքի որակը  Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:
 

 

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

 

Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:

«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ:

 


28 Հունիսի 2024, ՈՒրբաթ

Վերջին հրապարակումները