«Դայմենշն» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը։


«Դայմենշն» ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը։

Սույն թվականի հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Դայմենշն ներդրումային ընկերությունը նախատեսում է իրականացնել ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային բարձր՝ 12.00% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխումը։

   

Նշենք, որ 2017 թվականից ի վեր ՖԻՆՔԱ-ի կողմից պարտատոմսերի 16-րդ թողարկումն ու տեղաբաշխումն է։

 

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

 

 

Հայաստանի Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատվում են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից։

 

ՀՀ ԿԲ նախագահի 15.05.2024թ-ի թիվ 1/170 Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:

 

Թողարկումների հիմնական պայմաններն առավել մանրամասն կարելի է գտնել ՖԻՆՔԱ-ի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:


Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70, 043 88 29 81 հեռախոսահամարներով կամ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ 012 55 55 55 հեռախոսահամարով։
 
012 555555 | www.finca.am 
010 545670 | 043 882981 | www.dimension.am 
 
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:
Սույն նյութը համարվում է գովազդ:

 

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի մասին

 

ՖԻՆՔԱ Հայաստանը առաջատար է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման ոլորտում: Տարիների փորձով և համաշխարհային ցանցի աջակցությամբ տրամադրում է ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդներին հասնել իրենց ֆինանսական նպատակներին և կառուցել ավելի լավ ապագա:

ՖԻՆՔԱ Հայաստանը իր գործունեությունը սկսել է որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն 1999 թվականին՝ փոքր վարկեր տրամադրելով ֆերմերներին և փոքր բիզնեսի սեփականատերերին: 2006 թ.-ին ՖԻՆՔԱ-ն ստացել է խնայողական հաշիվներ և այլ ֆինանսական ապրանքներ առաջարկելու լիցենզիա՝ հաճախորդներին համապարփակ ֆինանսական ծառայություններ մատուցելու համար:

ՖԻՆՔԱ-ն թվային հարթակի և մասնաճյուղերի միջոցով ապահովում է ծառայությունների հասանելիություն ավելի քան 20,000 հաճախորդների, նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր շրջաններում:

 

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

 

Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:

 

«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ:  


14 Հունիսի 2024, ՈՒրբաթ

Վերջին հրապարակումները