ՖԱՍԹ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵԼ Է «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ


ՖԱՍԹ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵԼ Է «ԴԱՅՄԵՆՇՆ» ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի կողմից թողարկվել էր 11.5% դրամային և 6.25% դոլարային եկամտաբերությամբ պարտատոմսեր:

 

Ֆասթ Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումը հաջողությամբ կատարվել է «Դայմենշն» ՓԲԸ-ի կողմից: Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի՝ Bbond հարթակում՝ ապահովելով ազատ շրջանառություն։

 

Ֆասթ Բանկի կողմից պարտատոմսերի սեփականատերերը եռամսյա պարբերականությամբ կվճարվեն տոկոսագումարները՝ արժեկտրոնի տեսքով, իսկ ժամկետի ավարտին կստանան պարտատոմսերի անվանական արժեքը:

 

 

Ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:

 

Ուրախ ենք տեղեկացնել, որ Դայմենշն ներդրումային ընկերությունը ժամկետից շուտ տեղաբաշխել է Ֆասթ Բանկի դոլարային պարտատոմսերը: 

 

Նշենք նաև, որ Ֆասթ Բանկը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից մեկնարկել է դոլարային պարտատոմսերի նոր տրանշը: Դայմենշն ներդրումային ընկերությունը սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացնում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը։ Մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղումով:

 

 

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 հեռախոսահամարով կամ դիմել Ֆասթ Բանկի 31 մասնաճյուղեր:

 

Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ։ Ազդագրի հրապարակման, ձեռքբերման վայրերի և այլ մանրամասների համար անցեք հետևյալ հղումով` https://bit.ly/FastBondAmd2 :

 

010 510000 | www.fastbank.am | Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

010 545670 | www.dimension.am | «Դայմենշն» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:


12 Հոկտեմբերի 2023, Հինգշաբթի

Վերջին հրապարակումները