«Դայմենշն» ՓԲԸ-ն տեղաբաշխում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի դոլարային անվանական արժեկտրոնային 6.20% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը:


«Դայմենշն» ՓԲԸ-ն տեղաբաշխում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի դոլարային անվանական արժեկտրոնային 6.20% տարեկան եկամտաբերությամբ պարտատոմսերը:

Դայմենշն ներդրումային ընկերությունը սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացնում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը։

 

Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 4,000,000 ԱՄՆ դոլար, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 6.20%, շրջանառության ժամկետը՝ 30 ամիս, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար:

 

Նշենք նաև, որ Դայմենշն ներդրումային ընկերությունը ժամանակից շուտ ավարտել է Ֆասթ Բանկի դոլարային պարտատոմսերի 1-ին տրանշի տեղաբաշխումն ամբողջությամբ։

 

Պարտատոմսերը ֆինանսական կարևորագույն, ինչպես նաև ՀՀ-ում ամենահասանելի ներդրումային գործիքներից են, որտեղ ներդրումներ կատարելով՝ որոշ ժամանակ անց ներդրողը հետ է ստանում ներդրած գումարը հավելյալ եկամտով:

 

Ֆասթ Բանկի պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում՝ ապահովելով ազատ շրջանառություն։ Պարտատոմսերի գնանշումն իրականացվելու է շուկա ստեղծողի կողմից:

 

Ծրագրային ազդագրի հրապարակման, ձեռքբերման վայրերի և այլ մանրամասների համար անցեք հետևյալ հղումով:

 

Անվանական արժեկտրոնային պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70 հեռախոսահամարով կամ դիմել Ֆասթ Բանկի 31 մասնաճյուղեր:

 

Սույն նյութը համարվում է գովազդ:
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:

 

 

 


27 Սեպտեմբերի 2023, Չորեքշաբթի

Վերջին հրապարակումները