Դայմենշն ներդրումային ընկերությունը հոկտեմբերի 11-ից իրականացնում է Ֆասթ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։
Տեղաբաշխման ժամկետ՝ 11.10.2024 – 28.11.2024 թթ. 01 Հոկտեմբերի 2024, Երեքշաբթի
Դայմենշն ներդրումային ընկերությունը հանդիսանում է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխողը։
Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 4,000,000,000 ՀՀ դրամ և 2,000,000 ԱՄՆ դոլար:
Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100,000 ՀՀ դրամ, իսկ մեկ դոլարային պարտատոմսինը՝ 100 ԱՄՆ դոլար:
Դրամային և դոլարային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար կազմում է 11.50% և 6.25%, շրջանառության ժամկետը՝ 27 ամիս:
Արժեկտրոնները կվճարվեն եռամսյա պարբերականությամբ։
Պարտատոմսերը պահանջված և եկամտաբեր ֆինանսական գործիքներ են և ունեն մի շարք առավելություններ:
Պարտատոմսերի մեջ ներդրումներ կատարելով՝ որոշ ժամանակ անց ներդրողը հետ է ստանում ներդրած գումարը հավելյալ եկամտով:
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայի Bbond հարթակում՝ ապահովելով ազատ շրջանառություն։ Պարտատոմսերի գնանշումն իրականացվելու է շուկա ստեղծողի կողմից:
Ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով:
Հարցերի, պարտատոմսերի մանրամասների, ինչպես նաև ձեռքբերման համար կարող եք զանգահարել «Դայմենշն» ՓԲԸ-ի հեռախոսահամարով՝ 010 54 56 70:
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի մասին
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է, որը դեռ գտնվում է այդպիսին լինելու իր տրանսֆորմացիոն ճանապարհին։
Ֆասթ Բանկի պատմությունը սկսվում է 1994թ․-ի ապրիլի 1-ից, երբ Երևան քաղաքի Աբովյան 37 հասցեում բացվեց «Ֆասթ Կրեդիտ» ՍՊԸ-ի առաջին մասնաճյուղը, որն այն ժամանակ գործում էր որպես գրավատուն:
2011 թ.-ի հոկտեմբերի 14-ին գրանցվում է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ն՝ որպես վարկային կազմակերպություն։
2022թ․ նոյեմբերի 9-ին Ֆասթ Կրեդիտը ձեռք է բերում ՀՀ կենտրոնական բանկի՝ բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա և գրանցվում է որպես «Ֆասթ Բանկ» ՓԲԸ՝ ժառանգելով Ֆասթ Կրեդիտի հարուստ փորձը, հաճախորդների մեծ բազա, որակյալ բիզնես և IT թիմ, ակտիվների մեծ ծավալ (ավելի քան 70մլրդ ՀՀ դրամ) և այլ կարևորագույն ձեռքբերումներ։
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
Հիմնադրվելով 2018 թվականին և տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական և վերլուծական մի շարք ծառայություններ, Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր և գործընկերների գլոբալ ցանց:
Սույն նյութը համարվում է գովազդ: